«Մարի Իզմիրլյան» մանկատանը կորոնավիրուսով վարակված 9 երեխա եւ 6 դայակ կա


«Մարի Իզմիրլյան» մանկատանը կորոնավիրուսով վարակված 9 երեխա եւ 6 դայակ կա
Հունիս 26 20:42 2020

«Մարի Իզմիրլյան» մանկատանը կորոնավիրուսով վարակված 9 երեխա եւ 6 դայակ կա։  Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության մամլո խոսնակ Սոնա Մարտիրոսյանը։

«64 հոգի էր թեստավորվել, դրական եղել է 15-ի մոտ։ Ինը երեխա եւ վեց դայակ։ Բոլորի վիճակը լավ է։ Երեխաները մանկատանն են բուժում ստանում, իսկ դայակներն՝ իրենց տներում»,- ասաց մամլո խոսնակը։