Կառավարման մակարդակի սխալներ էլ ենք արել և գնում ենք այդ սխալներն ուղղելու ճանապարհով. վարչապետ


Կառավարման մակարդակի սխալներ էլ ենք արել և գնում ենք այդ սխալներն ուղղելու ճանապարհով. վարչապետ
Հունիս 26 19:52 2020

Մենք ինչ-որ սխալ արել ենք, երևի կազմակերպչական, կառավարման մակարդակի սխալներ էլ ենք արել և մենք գնում ենք այդ սխալներն ուղղելու ճանապարհով, բայց ամեն մեկս պետք է մեր սխալն ուղղենք՝ հանուն մեր պետության, ժողովրդի: Այս մասին պարետատան նիստից հետո հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով նաև իր ու ընտանիքի վարակվելու հանգամանքը:

Նրա խոսքով՝ ՀՀ-ում դեռևս ընկալում կա, թե համակճարակի դեմ պայքարում է և պիտի պայքարի առողջապահական համակարգը, ինչը, ըստ Փաշինյանի, սխալ ընկալում է, որովհետև առողջապահական համակարգը պայքարում է համաճարակի հետևանքների:

Նրա խոսքով՝ այդ պայքարը պետք է կայանա առողջապահական համակարգից դուրս: Փաշինյանն ընդգծեց՝ ոստիկանության ուժերը սահմանափակ են:

 «Ես էլի ուզում եմ համեմատել 2018-ի իրադարձութունների հետ. երբ ՀՀ քաղաքացիների 90 տոկոսը անում էր մի գործողություն, Ոստիկանությունն անզոր է այդ գործողության դեմ: Հիմա, նեգատիվ իմաստով, այդ ոգով մենք չենք պահպանում հակահամաճարակային կանոնները, և ՀՀ-ում չկան ռեպրեսիվ մեթոդներ, չկա ռեպրեսիվ մեթոդներ գործարկելու ցանկություն, թերևս՝ նաև հնարավորություն, և մեր միակ ձևը մնում է երկխոսությունը, վարչական մեթոդների խստացումը»,-ասաց նա: