Կավասակիով վարակված երեխաները բուժվել եւ դուրս են գրվել հիվանդանոցից. ԱՆ խոսնակ


Կավասակիով վարակված երեխաները բուժվել եւ դուրս են գրվել հիվանդանոցից. ԱՆ խոսնակ
Հունիս 26 19:33 2020

Կավասակի հիվանդությամբ վարակված երեխաները բուժվել եւ դուրս են գրվել հիվանդանոցից։ Այս մասին NEWS.am-ի հարցին ի պատասխան ասաց Առողջապահության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը։

Հիշեցնենք, որ հիվանդությամբ վարակվել էին երկու երեխա՝ 9-ամյա եւ 4-ամյա։

Նշենք, որ այդ հիվանդության նշաններն են՝ տենդը, մաշկի ցանը, այտուցները, արյունոտ աչքերը, սրտամկանի դիսֆունկցիան, որովայնի ցավը, փորլուծությունը, եւ այլն։