Ղազախստանի առողջապահության նախարարը, ով վարակված է կորոնավիրուսով հեռացվել է աշխատանքից


Ղազախստանի առողջապահության նախարարը, ով վարակված է կորոնավիրուսով հեռացվել է աշխատանքից
Հունիս 25 19:39 2020

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարթ Տոկաևը հրամանագիր է ստորագրել որով պաշտոնանկ է արվում առողջապահության նախարար Ելխան Բիրտանովին, վերջինս վարակվել է կորոնավիրուսով և ներկա պահին բուժում է ստանում։

Ղազախստանի Առողջապահության նախարար Բիտանանովը կորոնավիրուսով վարակվելու մասին հայտնել է հունիսի 14-ին, և նրան ուղարկել են վարակիչ հիվանդությունների հիվանդանոց: «Պետության ղեկավարի հրամանով՝ Բիրտանով Ելխան Ամանտաևիչը ազատվել է Ղազախստանի Հանրապետության Առողջապահության նախարարի պաշտոնից», - ասվում է մամուլի ծառայության հաղորդագրության մեջ: Նախագահի մեկ այլ հրամանագրով Ալեքսեյ Ցոյը, ով նախկինում աշխատել էր որպես նախարարի առաջին տեղակալ, նշանակվել է Առողջապահության նախարար։