Երեկ թեստ եմ հանձնել, և այսօր պատասխանը հայտնի է․ Սիփան Փաշինյան


Երեկ թեստ եմ հանձնել, և այսօր պատասխանը հայտնի է․ Սիփան Փաշինյան
Հունիս 25 18:52 2020

Սիրելի հայրենակիցներ, քանի որ իմ գործընկեր Քրիստինե Պողոսյանի մոտ թեստը դրական է եղել, և մենք ԱԺ նիստերի դահլիճում իրար կողք ենք նստում, զանգեր եմ ստանում իմ որպիսությամբ հետքրքրված մարդկանց կողմից: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիփան Փաշինյանը:

«Շնորհակալություն հայտնելով` ուզում եմ տեղեկացնել, որ երեկ թեստ եմ հանձնել, և այսօր պատասխանը եղել է բացասական, որևէ սիմպտոմ չունեմ:

Կարծում եմ` չվարակվելու հանգամանքը պայմանավորված է դիմակ կրելով և անընդհատ ախտահանելով:

Առողջություն եմ մաղթում բոլորին»,-նշել է նա: