Հաջորդ շաբաթ աշխարհում կորոնավիրուսի դեպքերի թիվը կգերազանցի 10 միլիոնը․ ԱՀԿ


Հաջորդ շաբաթ աշխարհում կորոնավիրուսի դեպքերի թիվը կգերազանցի 10 միլիոնը․ ԱՀԿ
Հունիս 25 17:31 2020

Հաջորդ շաբաթ աշխարհում կորոնավիրուսի դեպքերի թիվը կգերազանցի 10 միլիոնը։ Այս մասին հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուսը:
     Ըստ նրա՝ վարակվել է ավելի քան 9,1 միլիոն մարդ, մահացել՝ 473 հազարը։ Համավարակի առաջին ամսվա ընթացքում արձանագրվել է հիվանդության 10 000 դեպք, իսկ նախորդ ամսվա ընթացքում այդ ցուցանիշը հասել է 4 միլիոնի:
     Նրա խոսքով՝ ԱՀԿ-ն և կառավարությունները պետք է ամեն ինչ անեն՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: