Իմ քեռին մահացավ կորոնավիրուսից։ Այս մասին Երեւանի ավագանու նիստում այսօր հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նվարդ Վարդանյանը։
Նա կոչ արեց բոլորոին, այդ թվում՝ քաղաքական գործիչներին, ցուցաբերել սոցիալական պատասխանատվության բարձր մակարդակ։
«Եթե Թեհմինե Վարդանյանը քեռի ունի, ապա նրան առողջություն եմ ցանկանում»,- հավելեց Նվարդ Վարդանյանը։
Նշենք, որ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանն այսօր կարգադրել է անջատել «Լույս» խմբակցության անդամ Թեհմինե Վարդանյանի խոսափողը, քանի որ նա հրաժարվել է բժշկական դիմակով խոսել։ Վարդանյանի կարծիքով՝ սոցիալական հեռավորության առկայությունը լիովին կարող է հիմք հանդիսանել դիմակից հրաժարվելու համար։