«Ժամանակ». Ով է դառնալու Օպերայի տնօրեն. Կարեն Կարապետյանը «տանել» չի կարողանում Հասմիկ Պողոսյանին


«Ժամանակ». Ով է դառնալու Օպերայի տնօրեն. Կարեն Կարապետյանը «տանել» չի կարողանում Հասմիկ Պողոսյանին
Մայիս 3 09:15 2017

«Ժամանակ» թերթը գրում է. «Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի պաշտոնի համար երկու հավանական թեկնածու կա՝ մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանն ու ՀՀ կառավարությանն առնընթեր պետական գույքի կառավարման վարչության նախկին պետ Կարինե Կիրակոսյանը: Բավական թեժ մրցակցություն է սպասվում:

Մեզ հասած տեղեկություններով՝ վարչապետ Կարեն Կարապետյանը շահագրգռված է, որ Օպերայի թատրոնի տնօրեն նշանակվի հենց Կարինե Կիրակոսյանը: Մյուս կողմից էլ ՝ նախկին նախարարը՝ Հասմիկ Պողոսյանը, առաջին տիկնոջ՝ Ռիտա Սարգսյանի ընկերուհին է, սակայն վարչապետը, մեղմ ասած, տանել չի կարողանում նրան ու այդ պատճառով էլ, երբ ձեւավորվեց նոր կառավարությունը, տիկին Պողոսյանը հրաժեշտ տվեց նախարարի պաշտոնին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում