Հայաստանը շարունակում է տարածաշրջանում առաջատարը լինել 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման և մահացության ցուցանիշով


Հայաստանը շարունակում է տարածաշրջանում առաջատարը լինել 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման և մահացության ցուցանիշով
Հունիս 23 23:44 2020

Հայաստանը տարածաշրջանում շարունակում է առաջատարը լինել ինչպես 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման, այնպես էլ վարակից մահացության ցուցանիշներով:

Ինչպես վկայում են worldometers.info կայքի՝ իրական ժամանակում թարմացվող տվյալները, հունիսի 23-ի դրությամբ 1 մլն բնակչության հաշվով կորոնավիրուսով վարակման ցուցանիշը Հայաստանի համար կազմել է 7089, մահացության ցուցանիշը՝ 126: Մահացության ցուցանիշով մեր երկիրը մինչ կիրակի երկրորդ տեղում էր գտնվում՝ Իրանից հետո:

Վերջին տվյալների համաձայն՝ տարածաշրջանում 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման ցուցանիշներն ունեն հետևյալ տեսքը.

1. Հայաստան - 7089

2. Ռուսաստան – 4109

3. Իրան - 2501

4. Թուրքիա – 2255

5. Ադրբեջան – 1353   

6. Վրաստան – 228

Տարածաշրջանում 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսից մահացության ցուցանիշներն այսպիսին են.

1. Հայաստան - 126

2. Իրան - 117

3. Թուրքիա – 59

4. Ռուսաստան – 57

5. Ադրբեջան – 16  

6. Վրաստան – 4

Հիշեցնենք, որ Հայաստանում հունիսի 23-ին հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 418, մահվան՝ 21 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 21 006 է, մահվան դեպքերինը՝ 498:

Մեկ օրում առողջացածների թիվը 1013 է, ընդհանուր առողջացածներինը՝ 10 144, փաստացի բուժվողներինը՝ 10 364 (մեկ օրում ավելացել  է 616-ով):