Հայաստանը տարածաշրջանում առաջատարն է ոչ միայն 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման ցուցանիշով, այլև՝ հիվանդությունից մահացության՝ շրջանցելով Իրանին:
Ինչպես վկայում են worldometers.info կայքի՝ իրական ժամանակում թարմացվող տվյալները, հունիսի 22-ի դրությամբ 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման ցուցանիշը Հայաստանի համար կազմել է 6948, մահացության ցուցանիշը՝ 121:
Վերջին տվյալների համաձայն՝ տարածաշրջանում 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման ցուցանիշներն ունեն հետևյալ տեսքը.
1. Հայաստան - 6948
2. Ռուսաստան – 4059
3. Իրան - 2472
4. Թուրքիա – 2226
5. Ադրբեջան – 1303
6. Վրաստան – 228
Տարածաշրջանում 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսից մահացության ցուցանիշներն այսպիսին են.
1. Հայաստան - 121
2. Իրան - 116
3. Թուրքիա – 59
4. Ռուսաստան – 56
5. Ադրբեջան – 16
6. Վրաստան – 4
Հիշեցնենք, որ Հայաստանում հունիսի 22-ին հաստատվել է կորոնավիրուսով վարակման 320 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 20 588-ի:Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 10 քաղաքացի, մահացածների թիվը 360 է: