Հիմա մեր վարակման գործակիցը 1,1-ի շրջանակում է, այսինքն 10 վարակված մարդը վարակում է 11 մարդու. Փաշինյան


Հիմա մեր վարակման գործակիցը 1,1-ի շրջանակում է, այսինքն 10 վարակված մարդը վարակում է 11 մարդու. Փաշինյան
Հունիս 22 18:33 2020

Քանի դեռ թվերի շրջադարձային նվազում չունենք, չենք կարող ասել, որ բավարար չափով ենք հետեւում հակահամաճարակային կանոններին: Այս մասին, այսօր՝ հունիսի 22-ին, պարետատան նիստից հետո կայացած ճեպազրույցի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

 

«Հիմա մեր վարակման գործակիցը 1,1-ի շրջանակում է, այսինքն 10 վարակված մարդը վարակում է 11 մարդու: Հիմա ես ուզում եմ դրա հակադարձ բանաձեւն առաջարկել, որ ամեն 10 հոգին, որ պահպանում են կանոնները, իրենք եւս 11 հոգու չեն վարակում»՞,-ասաց նա՝ կոչ անելով քաղաքացներին հնարավորության դեպքում միանալ դիմակներ բաժանելու արշավին: