Կադիրովը հայտարարել է, որ չի վարակվել կորոնավիրուսով


Կադիրովը հայտարարել է, որ չի վարակվել կորոնավիրուսով
Հունիս 21 16:12 2020

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը հայտարարել է, որ հանձնել է COVID-19 կորոնավիրուսի հակամարմինների թեստ, եւ արդյունքը եղել է բացասական. հակամարմիններ չեն հայտնաբերվել։

«Դա նշանակում է, որ կորոնավիրուսով ես չեմ հիվանդացել»,-գրել է նա սոցցանցերում:

Կադիրովի խոսքով՝ նա հանձնել է անալիզներ Չեչնիայի Ուրախների եւ հնարամիտների ակումբի հավաքականի հետ միասին: Հավաքականի անդամների շրջանում, ինչպես պարզվել է, չորս մարդ արդեն հիվանդացել էր կորոնավիրուսով եւ ձեռք բերել իմունիտետ:

Անցած ամիս տարածվել էր տեղեկատվությունը, որ Կադիրովը վարակվել եւ տեղափոխվել է Մոսկվա բուժման նպատակով մի շարք բարձրաստիճան անձանց հետ միասին: Ինքը՝ Չեչնիայի ղեկավարը, ինչպես նաեւ նրա ենթակաները, հերքել են հիվանդությունն ու անվանել մայրաքաղաք կատարված թռիչքները եւ նրա հիվանդության մասին լուրերը որպես ասեկոսեներ: