Հադրութի շրջանում կորոնավիրուսով վարակված քաղաքացիների շփման շրջանակից իրականացվում են նմուշառումներ․ բոլոր թեստերի պատասխանները բացասական են


Հադրութի շրջանում կորոնավիրուսով վարակված քաղաքացիների շփման շրջանակից իրականացվում են նմուշառումներ․ բոլոր թեստերի պատասխանները բացասական են
Հունիս 21 14:54 2020

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ Հադրութի շրջանային բաժնի մասնագետները վերջին երկու օրերին շարունակել են թեստավորման համար նմուշառում իրականացնել շրջանի մի շարք համայնքների բնակիչներից:  Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից։

Նշված քաղաքացիները շրջանում նոր տիպի կորոնավիրուսային վարակի նախկինում հաստատված քաղաքացիների շփման շրջանակից են։ Նմուշառված բոլոր բնակիչները նախապես մեկուսացված էին։ Արդյունքում արդեն 2-րդ օրն է՝ բոլոր թեստավորումների պատասխանները բացասական են։

Հավելենք նաև, որ շրջանում նոր տիպի կորոնավիրուսային վարակի հաստատված դեպքերի թիվը 24 է։