Վրաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 8 նոր դեպք


Վրաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 8 նոր դեպք
Հունիս 21 12:28 2020

Վերջին օրվա ընթացքում Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 8 նոր դեպք, ևս 3 վարակված ապաքինվել է: Այս մասին տեղեկացնում է netgazeti.ge կայքը` հղում տալով երկրի կառավարության ներկայացրած տվյալներին:

Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցվել է կորոնավիրուսով վարակման 906 դեպք, վարակվածներից 755 մարդ առողջացել է, 14-ը` մահացել:

2710 մարդ գտնվում է Վրաստանի կարանտինային գոտիներում, ևս 269 մարդ հսկողության տակ է գտնվում հիվանդանոցներում:

Նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվն ամբողջ աշխարհում 8 923 822 է, մահացել է 466 901 մարդ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի համավարակ է հայտարարել մարտի 11-ին: Վիրուսը տարածվել է 213 երկրում: Համաճարակի բռնկման մասին Չինաստանի իշխանություններն ԱՀԿ-ին հայտնել են դեկտեմբերի 31-ին: