Հայաստանը 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման ցուցանիշով տարածաշրջանում կրկին առաջինն է, մահացության ցուցանիշով՝ երկրորդը


Հայաստանը 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման ցուցանիշով տարածաշրջանում կրկին առաջինն է, մահացության ցուցանիշով՝ երկրորդը
Հունիս 20 22:55 2020

Հայաստանը 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման ցուցանիշով շարունակում է առաջատարը լինել տարածաշրջանում:

Ինչպես վկայում են worldometers.info կայքի՝ պարբերաբար թարմացվող տվյալները, հունիսի 20-ի դրությամբ այդ ցուցանիշը կազմել է 6651:

Վերջին տվյալների համաձայն՝ տարածաշրջանում 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման ցուցանիշներն ըստ երկրների այսպիսին են.

1. Հայաստան - 6651

2. Ռուսաստան – 3954

3. Իրան - 2413

4. Թուրքիա – 2212

5. Ադրբեջան – 1207   

6. Վրաստան – 225

Բացի այդ, 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսային հիվանդությունից մահացության ցուցանիշով (112) Հայաստանը տարածաշրջանում երկրորդն է Իրանից (113) հետո, սակայն բավականին մոտեցել է հարևան երկրին: Մեր երկրին տարածաշրջանում հաջորդում է Թուրքիան (58), այնուհետև ՌԴ-ն (55), Ադրբեջանը (15), Վրաստանը (4):

Հիշեցնենք, որ Հայաստանում հունիսի 20-ին հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 551, մահվան՝ 16 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 19 708 է, մահվան դեպքերինը՝ 445:

Մեկ օրում առողջացածների թիվը 588 է, ընդհանուր առողջացածներինը՝ 8854, փաստացի բուժվողներինը՝ 10 409 (մեկ օրում պակասել է 53-ով):