Գյուղմթերք արտադրողների համար գազի սակագնի 10 դոլարով աճը նշանակում է, որ արդեն աշնանը մենք կարող ենք ունենալ 5-7% գնաճ շուկայում. Վահե Դավթյան


Գյուղմթերք արտադրողների համար  գազի սակագնի 10 դոլարով աճը նշանակում է, որ արդեն աշնանը մենք կարող ենք ունենալ 5-7% գնաճ շուկայում. Վահե Դավթյան
Հունիս 20 20:00 2020

Գազգի գնի մոտ 4․5 տոկոսով բարձրացումը թեև շրջանցում է շարքային սպառողներին, սակայն որոշակի բացասական միտումներ է ձևավորում տնտեսության համար, ինչն անխուսափելիորեն անդրադառնալու է քաղաքացու գնողունակության վրա: Tert.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց էներգետիկ անվտանգության հարցերով փորձագետ Վահե Դավթյանը:

«Մասնավորապես, գյուղմթերք արտադրողների համար սակագնի 10 դոլարով աճը նշանակում է, որ արդեն աշնանը մենք կարող ենք ունենալ 5-7 տոկոս գնաճ շուկայում: Գնաճը միանգամից չի սկսվի՝ նոր սակագնի ուժի մեջ մտնելուն պես, և շուկան դեռ որոշ ժամանակ կշարունակի գործել ինչ-որ իմաստով իներցիոն սկզբունքով»,- ասաց փորձագետը։

Վահե Դավթյանի խոսքով՝ գազի գնի բարձրացումից հետո Կառավարությունը պետք է աջակցության ծրագրեր մշակի հարվածի տակ ընկնող տնտեսվարողներին համար։

«Այժմ կառավարության խնդիրն է անել այնպես, որպեսզի սակագնի բարձրացման որոշման հետ մեկտեղ տնտեսվարողները միանգամից չգնան արտադրվող ապրանքների գնի բարձրացման ճանապարհով: Միաժամանակ անհրաժեշտ է նոր սակագնային հարվածի տակ ընկնող տնտեսվարողների համար օր առաջ մշակել ու իմպլեմենտացնել աջակցության ծրագրեր, որոնք կզսպեն գնաճը երկրում: Կարծում եմ, այս պահին այս երկու գործառույթներն առանցքային են»,- նշեց նա։

Հիշեցնենք, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշմամբ՝ հուլսիսի 19-ից ՀՀ-ում գազի սակագինը կբարձրանա: ՀՀ անապահով խավին վաճառվող գազի գինը կմնա այնքան, որքան այսօր է՝ 1 խմ-ի դիմաց 100 դրամ: Շարքային սպառողները ևս կշարունակեն վճարել ներկա սակագնի չափով՝ 1 խմ-ի դիմաց 139 դրամ:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։