ՀՀ տնտեսությունը իրականում ապրում է շատ խորքային անկում, ես կասեի աննախադեպ անկում.Արման Աբովյան


ՀՀ տնտեսությունը իրականում ապրում է շատ խորքային անկում, ես կասեի աննախադեպ անկում.Արման Աբովյան
Հունիս 19 23:20 2020

Ազգային ժողովի Բարգավաճ Հայաստան խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Երբ հարցնում են, թե ինչպես կարելի է գնահատել իշխանությունների ադեկվատության պակասի աստիճանը, ապա երկար բարակ վերլուծություններ անել պետք չի։

Բավական է պարզապես հետևել իշխանության գործողությունների տրամաբանությանը և ամեն ինչ կդառնա պարզ և հասկանալի։

Օրինակ, ՀՀ տնտեսությունը իրականում ապրում է շատ խորքային անկում, ես կասեի աննախադեպ անկում, իսկ ի՞նչ է անում իշխանությունը։

Իշխանությունը սկսում է աննապադեպ և տոտալ պատերազմ ամենախոշոր ընդիմադիր ուժի ղեկավարի դեմ և բնականաբար դա ԲՀԿ֊ն է։

Երբ կորոնավիրուսի համավարակը, դեռ նոր էր սկսում, իշխանությունը հեգնելով վտանգը և թքած ունենալով հասարակ մարդկանց անվտանգության վրա ՝ կազմակերպում է բազմահազարանոց հավաքներ (հետագայում արդարանալով, թե բա՝ չգիտեինք), իսկ այսօր, երբ համավարակը արդեն ուղղակի դարձել է ազգի համար ակնհայտ՝ աղետ, առողջապահության նախարարը հիվանդության դեմ պայքարելու փոխարեն ընդդիմությանը  վարկաբեկող շինծու  նյութեր է տարածում, իսկ այդ ընթացքում մարդիկ շարունակում են մահանալ։

Կամ մեկ ուրիշ օրինակ, երկրի տեղեկատվական անվտանգության համար պատասխանատու կառույցները (ուժային և տարատեսակ ՊՕԱԿ֊ներ) արտաքին վտանգները կանխելու փոխարեն, զբաղված են կատաղի պայքարով կրկին՝ Գագիկ Ծառուկյանի և ԲՀԿ֊ի դեմ։

Ադրբեջանցիները և թուրքերը հայկական տեղեկատվական տիրույթում իրենց զգում են, ինչպես իրենց տանը գողանալով հայկական տեղեկատվական գաղտնի նյութերը , իսկ ՊԵՏԱԿԱՆ տեղեկատվական կառույցները զբաղված են ՀՀ պատգամավորների,   ԲՀԿ անդամների գաղտնալսումներով և զուգահեռաբար կազմակերպում լկտի և ստահոդ տեղեկատվական տեռոր մեր հանդեպ,  հայկական սոցիալական տիրույթներում և իրենց գրպանների  լրատվամիջոցներում (չմոռանամ ասել, որ շինծու և կեղծ լուրերի տարածման առաջամարտիկներ են նաև իշխանական պատգամավորները...

Հիշեցենեմ, որ այս պատգամավորները, ի դեպ հարկատուներից աշխատավարձ են ստանում)։

...շարունակելի»։