Երիտասարդ ջութակահար Հայկ Հովսեփյանը հաղթել է Բոստոնի սիմֆոնիկ նվագախմբի մրցույթում


Երիտասարդ ջութակահար Հայկ Հովսեփյանը հաղթել է Բոստոնի սիմֆոնիկ նվագախմբի մրցույթում
Մայիս 2 11:42 2017

ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի Բելմոնթ քաղաքում բնակվող Հայկ Հովսեփյանն առաջին տեղն է զբաղեցրել Բոստոնի սիմֆոնիկ նվագախմբի համերգային մրցույթում:

Ինչպես տեղեկացնում է The Armenian Weekly-ն, որպես մրցույթի հաղթող երիտասարդ ջութակահարը դրամական պարգևի կարժանանա և հնարավորություն կստանա ելույթ ունենալու Բոստոնի սիմֆոնիկ նվագախմբի հետ 2017-2018 համերգաշրջանի ընթացքում:

Մրցույթին մասնակցել կարող են Մասաչուսեթսի բնակիչները կամ նահանգի ավագ դպրոցի բարձր դասարանների գործիքավորող-ուսանողները:

Եզրափակչի մասնակիցները ելույթ են ունեցել Բոստոնի սիմֆոնիկ նվագախմբի ժյուրիի առաջ Սիմվոնիկ համերգասրահում: