Վրաստանում կորոնավիրուսի 6 նոր դեպք է գրանցվել


Վրաստանում կորոնավիրուսի 6 նոր դեպք է գրանցվել
Հունիս 12 11:38 2020

Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 837 դեպք: Նախօրեին վարակակիրներն ավելացել են 6-ով՝ համաձայն երկրի Առողջապահության նախարարության տվյալների։ Կարանտինում է գտնվում 3 213 քաղաքացի, ստացիոնար բուժում է ստանում 303 պացիենտ: Ապաքինվել է 697 քաղաքացի, մահացել` 13 պացիենտ: