Վարույթներ ենք հարուցել կարագի ու շաքարի շուկաներում. Շաքարի գնի նվազում կա, որը համաչափ չէ. ՏՄՊՊՀ նախագահ


Վարույթներ ենք հարուցել կարագի ու շաքարի շուկաներում. Շաքարի գնի նվազում կա, որը համաչափ չէ. ՏՄՊՊՀ նախագահ
Հունիս 8 11:42 2020

Կան հարուցված վարույթներ մի շարք ապրանքային շուկաներում՝ ձեթ, հավի բուդ, նաեւ որոշակի գործընթաց ենք սկսել շաքարի շուկայում, բայց այնտեղ հակառակ պրոցեսն էր տեղի ունեցել, գնի նվազում կար, որը մենք գնահատել էինք ոչ այնքան համաչափ: Այս մասին Այսօր՝ հունիսի 8-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույց նշեց Տնտնեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գեւորգյանը:

«Կարագի շուկայում եւս ունենք հարուցված գործ, բայց էլի  գնի բարձրացման հետ չի կապված, այլ երեւույթ է»,-ասաց նա: