«Հիմա ֆուտբոլից ավելի կարևոր բաներ կան»․ Վան դեր Սար


«Հիմա ֆուտբոլից ավելի կարևոր բաներ կան»․ Վան դեր Սար
Ապրիլ 25 17:12 2020

Ամստերդամում գործող «Այաքսի» գործադիր տնօրեն Էդվին Վան դեր Սարը մեկնաբանել է Արքայական Նիդերլանդների ֆուտբոլային միության (KNVB) որոշումը` վաղաժամկետ դադարեցնելու ազգային առաջնությունը կորոնավիրուսային համաճարակի պատճառով:

Մրցաշարի դադարեցման պահին առաջին տեղը գրաված «Այաքսը» չեմպիոն չի ճանաչվի, բայց, KNVB- ի որոշմամբ, կստանա Չեմպիոնների լիգայի խաղարկության 2020/21 մրցաշրջանի փլեյ-օֆֆի ուղեգիր: «Խաղացողները և ակումբը միշտ ցանկանում են չեմպիոններ դառնալ: Մենք գլխավորում ենք աղյուսակը ամբողջ մրցաշրջանում, այնպես որ, ցավում ենք, որ մենք հաղթող չենք հայտարարվի:

Բայց, հաշվի առնելով ներկայիս հանգամանքները, որոշումը պարզ է»,֊ասել է Վան դեր Սարը: