Իրանական Ռաշտ քաղաքում ընթանում է ծանրամարտի International Fajr Cup մրցաշարը, որն Օլիմպիական վարկանշային կարգավիճակ ունի:
109+ կգ քաշային կարգում Սիմոն Մարտիրոսյանը երկամարտի 410 կգ արդյունքով (180-230) դարձել է արծաթե մեդալակիր:
Այդ քաշային կարգում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Ռուբեն Ալեքսանյանը մրցմանը չի մասնակցել: