Ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ Վոլոդյա Ֆրանգուլյանը մեծ ակնկալիքներով է մեկնում Եվրոպայի առաջնության:
«Ես լավ նախապատրաստվել եմ Եվրոպայի այս առաջնությանը: Իսկ վնասվածքներս էլ վերականգնվել եմ: Ինչպես միշտ է եղել, այս անգամ էլ` գնում եմ ոչ թե մասնակցության, այլ հաղթանակի համար»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում ասաց Ֆրանգուլյանը:
Ըմբիշի խոսքով` հիմա ինքը միայն կենտրոնացած է Եվրոպայի առաջնությանը վրա և նպատակ ունի լուրջ արդյունքի հասնել:
Ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը կկայանա փետրվարի 10-16-ը Հռոմում: