Լոս Անջելես Լեյքերսը յուրօրինակ ձևով կհարգի Քոբի Բրայանտի հիշատակը


Լոս Անջելես Լեյքերսը յուրօրինակ ձևով կհարգի Քոբի Բրայանտի հիշատակը
Փետրվար 1 09:43 2020

NBA-ի կանոնավոր առաջնության շրջանակում փետրվարի 1-ին «Լոս Անջելես Լեյքերսը» սեփական հարկի տակ ուժերն է չափելու «Փորթլենդ Թրեյլ Բլեյզերսի» հետ:

«Լոս Անջելես Լեյքերսը» հարգանքի տուրք է մատուցելու ակումբի լեգենդար բասկետբոլիստ քոբի Բրայանտին, որը ավիավթարի պատճառով հեռացավ կյանքից 41 տարեկան հասակում:

Տրիբունաների բոլոր աթոռներին դրված են նրա մարզաշապիկները՝ 8 և 24 համարներով տպագրված: Հենց այդ համարներով է լեգենդը 20 տարի հանդես եկել հարազատ ակումբում: