Հայաստանի հունահռոմեական ոճի ընտրանու կազմը Եվրոպայի առաջնության մասնակցության համար հայտնի է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` հավաքականի կազմում ընդգրկվել են` 55կգ Ռուդիկ Մկրտչյանը, 60կգ Գևորգ Ղարիբյանը, 63կգ Սահակ Հովհաննիսյանը, 67կգ Կարեն Ասլանյանը, 72կգ Մալխաս Ամոյանը, 77կգ Կարապետ Չալյանը, 82կգ Ռուբեն Ղարիբյանը, 87կգ Մաքսիմ Մանուկյանը, 97կգ Արթուր Ալեքսանյանը, 130կգ Դավիդ Օվասապյանը:
Եվրոպայի առաջնությունը կկայան Իտալիայի մայրաքաղաք Հռոմում` փետրվարի 10-16-ը: