Կիոկուշինի պրոֆեսիոնալ լիգան առաջին անգամ կխաղարկի չեմպիոնական գոտի, որին կմասնակցի կիոկուշին կարատեի աշխարհի եռակի չեմպիոն Արթուր Առուշանյանը, այս մասին հայտնում է կիոկուշին կարատեի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ Սպարտակ Գասպարյանը։
Մրցամարտը տեղի կունենա Բուլղարիայի Վառնա քաղաքում փետրվարի 22-ին։ Հինգ ռաունդից բաղկացած մրցավեճում Առուշանյանի մրցակիցը կլինի Ղազախստանի ներկայացուցիչը։
Կիոկուշին կարատեի աշխարհի եռակի չեմպիոն Արթուր Առուշանյանը կմենամարտի չեմպիոնական գոտու համար

