ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը չի բացառել, որ ապրիլի 27-ին հնարավոր է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի արտգործնախարարների հանդիպումը։
«Կա ընդհանուր ըմբռնում, որ այդպիսի հանդիպում է պետք կազմակերպել: Երբ լինի վերջնական համաձայնությունը, երբ ժամկետները ճշտվեն, մենք դրա մասին կհայտնենք», - Հանրային հեռուստաընկերության Օրակարգ ծրագրի հարցերին պատասխանելիս ասել է Նալբանդյանը։
Նալբանդյանը չի բացառել, որ ապրիլի 27-ին հնարավոր է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի արտգործնախարարների հանդիպումը

