Հայազգի գործարար և բարերար Ռուբեն Վարդանյանը վստահ է, որ հայ ազգն իր հաջողութայմբ կարող է հաղթահարել բոլոր դժվարությունները:
«Այդ հաջողության համար մենք պետք է միանանք՝ և Սփյուռքը, և՛ Հայաստանը և իրար հետ պիտի գործ անենք, որ Հայաստանը դառնա չքնաղ երիր: Այդ զարգացումով և մեր հաջողությամբ ցույց տանք բոլորին և մեր հարևաններին, որ իրենց ուզածը չի ստացվել, որ մենք կյանք ենք շարունակում, մենք մեր լուման դնում ենք աշխարհր զարգաման մեջ և անում ենք ամեն ինչ, որ աշխարհը, նայելով մեզ հասկանա, որ մենք այն ազգն ենք, որ աշխարհին շատ բան ենք տալիս և տալու ենք»,-ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի բարձունքում լրագրողների հետ զրույցում ասել է Վարդանյանը: