ԱՄՆ-ում կինը փորձել է անցնել Սպիտակ տան ցանկապատի վրայով


ԱՄՆ-ում կինը փորձել է անցնել Սպիտակ տան ցանկապատի վրայով
Ապրիլ 17 23:02 2017

Վաշինգտոնում կինն անօրինական կերպով փորձել է հայտնվել Սպիտակ տան տարածքում` անցնելով ցանկապատաի վրայով, ինչի հետևանքով նա ձերբակալվել է: Այս մասին հայտնել է ԱՄՆ-ի նախագահի անվտանգության հարցերով զբաղվող գաղտնի ծառայության ներկայացուցիչ Նիկոլ Մայնորը:

Աղբյուրի հաղորդմամբ` կինը մեղադրվել է Սպիտակ տան ցանկապատի հետևում գտնվող քարե արգելագիծն անցնելու փորձի համար. այս կերպ նա փորձել է անցնել Սպիտակ տան հյուսիսային մասը:

Նշվում է, որ միջադեպից հետո անվտանգության ծառայությունները 45 րոպեով արգելափակել են ԱՄՆ նախագահի նստավայրի տարածքի մի մասը: