Քո աչքերին իմ աչքերի ճաճանչներով փարվեցի,

Մթության մեջ լողաց հույսս,լողաց շողը աչքերիդ։
Քո աչքերին միակ հարցով իմ հայացքը հառեցի
Բայց մերժեցիր պատասխանել , արևներով շողքերի։

Խոսքով խռով քո խոսքերի հաշտությանը փարվեցի ,
Բայց խոսքերիս անգին զարդը խորունկ սրտում թաքցրիր …
Երկի՞նք թռչեմ , թե՞ հեռուներ,իմ հեռավոր, սիրեցի,
Քո մոտ կուզեմ մենանալ ,մինչ տաս պատասխանն իմ հարցի…

Ի՜մ սիրելի , մթության մեջ որոնում եմ քեզ կրկին,
Մի’ հեռացիր , լսիր,սիրտս խոսք է հյուսում քո երգին,
Աչքերիդ մեջ,աչքերից ներս,մինչ խորունկը հայացքիդ,
Քոնն են դառնում իմ աչքերը…ինձ ներս թող այդ տարածքից.

 

 

Ասես վերքից արթնացել եմ ,
Ալեկոծվել , դառնացել եմ ,
Իմ Մասիսին կարոտել եմ …

Թափառում եմ ես մտքերով
Ու քայլում եմ արահետով,
Դեպ Մասիսին ես նայելով…
Գրկում եմ հողը ցավ տեսած ,
Անտեսված ու լքված , կռված ,
Բայց հողից եմ ես շունչ առնում ,
Ու պայքարում ամեն կռվում …
Հո’ղ եմ գոչում ,
Անին եմ հիշում ,
Եվ Մայր տաճարի զանգակատանը ,
Ավերված այն տաճարում
Զանգերն են մտքումս ղողանջում ։

Դարերի շունչն եմ առնում ,
Ցավն եմ զգում հայ ազգի ,
Արցունքների միջից հորդում
Ու հասնում է այն մինչև ինձ ։

Հնչե՜ք , հայոց ազգիս զանգեր
Հերոսական ղողանջներով ,
Ողջունե’ք մեզ , ամե՜ն հայի ,
Մենք ձեզնով ենք միայն կանգուն։
**

Դու ինձ մի փնտրիր Իմ լուսե երազ , Թող որ ես մենակ Առանց քեզ ապրեմ ։ Բայց դու փնտրում ես , Անվերջ ու անհաս Կանգ չես առնում ,որ Կարոտից խամրեմ. Արցունքախառն խոսքդ նրբաձայն, Սիրտս է խոցում սուր տեգի նման , Բայց կենսաժպիտ հայացքով,ունայն Ցավիս դառնում ես ամոքող դարման… Նորից եմ փորձում կարոտ թաքցնել .. Սպասումի գերի դարձած օրերում, Բայց երազներից միտքս արթնանում , Ու չի հասկանում ուր է դեգերում…