Վլադիմիր Պուտինը ժամանեց Հայաստան

Քիչ առաջ Հայաստան ժամանեց Ռուսաստանչւի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը: Օդանավը վայրէջք կատարեց «Զվարթնոց» օդանավակայանում: ՌԴ նախագահին դիմավորեց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

Վլադիմիր Պուտինը քիչ անց Երեւանում կմասնակցի Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի ընդլայնված կազմով նիստին, որին կմասնակցեն նաեւ ԵԱՏՄ անդամ մյուս երկրների ղեկավարները՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ Ժոմարտ-Տոկաևը, Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը եւ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը:

 

 

Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի ընդլայնված կազմով նիստին մասնակցելու են նաեւ Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը՝ որպես դիտորդի կարգավիճակում գտնվող երկրի ղեկավար, Իրանի նախագահ Հասան Ռոհանին ու Սինգապուրի վարչապետ Լի Սյեն Լուն՝ հրավիրյալ երկրների ղեկավարների կարգավիճակով: