Աշխարհում կորոնավիրուսի դեպքերի թիվը մոտենում է 28,2 միլիոնին, մահացել է մոտ 910 հազար, բուժվել՝ 19 միլիոն մարդ

Ուղիղ կես տարի առաջ՝ 2020 թվականի մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը բնութագրեց նոր կորոնավիրուսով պայմանավորված COVID-19-ի բռնկումը որպես համաշխարհային համաճարակ կամ համավարակ՝ պանդեմիա:

Աշխարհում COVID-19-ով վարակվածների թիվը մոտենում է 28,2 միլիոնին, մահվան դեպքերինը՝ 910 հազարին, բուժվածներինը՝ 19 միլիոնին, վկայում են ԱՄՆ Ջոնս Հոփքինսի համալսարանի հրապարակած տվյալները:

Առավել տուժած երկրները շարունակում են մնալ Միացյալ Նահանգները, Հնդկաստանը և Բրազիլիան, իսկ եվրոպական երկրների շրջանում մահացության ամենաբարձր ցուցանիշը շարունակում է Մեծ Բրիտանիայում գրանցվել:

Եվրոպական շատ երկրներում վերջին շաբաթվա ընթացքում գրանցվել է վարակակիրների թվի աճ:

Ֆրանսիայում նախագահ Էմանյուել Մակրոնը խոստացել է համաճարակի դեմ պայքարի նոր միջոցառումների մասին հայտարարել այսօր:

Իսրայելում մտածում են վարակի տարածման մակարդակի բարձրացման պատճառով սահմանափակումներին վերադառնալու մասին:

 

Azatutyun.am