Շողակաթը տևական ժամանակ է սպասում է կառավարության առաջարկին…

Շողակաթ Մովսիսյան։
Բնակվում է ԱՄԷ մայրաքաղաք Աբու-Դաբիում։ Աշխատում է հանրահայտ Etihad airwais ընկերության գլխամասային գրասենյակում, որպես ավիացիոն իննովացիոն տեխնոլոգիանների պրոյեկտների ղեկավար, ում պարտականությունների մեջ մտնում է նոր պրոյեկտների մշակում, քարտեզավորում, տարբեր տեսակ ռիսկերի կանխարգելում, ֆինանսների կառավարում, մարդկային ռեսուրսների կառավարում, պիլոտային փորձարկում, հանձնում ու մոնիտորինգ։
Հեղափոխությունից հետո Շողակաթը ցանկություն էր հայտնել իր մասնագիտական գիտելիքները փոխանցել մեր պետության համապատասխան բնագավառի մասնագետներին ԱՆՎՃԱՐ հիմունքներով։
Բազմաթիվ փորձերից հետո ինձ հաջողվեց կապ հաստատել այն ժամանակ դեռեւս կապի և տրանսպորտի նախարար Հակոբ Արշակյանի հետ և ի պատիվ Հակոբի նշեմ, որ նա անմիջապես պատրաստակամություն հայտնեց զբաղվել այդ հարցով։ Շողիկը հրավիրվեց Երևան, ընդունվեց փոխնախարարի մակարդակով, նրան լսեցին և վե՛րջ։
Չգիտեմ կառուցվածքային փոփոխությունները պատճառ դարձան, թե ինչը, բայց այդ օրվանից մինչև հիմա՝ ձայն բարբառո հանապատի։

Ու ես հետաքրքիր երևույթ եմ արձանագրել հայկական իրականության մեջ։ Երբ մարդը իր ծառայությունները կամ գիտելիքները առաջարկում է բոլորովին անվճար, կամ մերժվում, կամ արհամարվում է։ Երբ այդ նույն ծառայությունն ու գիտելիքները առաջարկվում են վարձատրության դիմաց, մեծ սիրով ընդունում և համագործակցում են։
Ես հասկանում եմ որ մարդկանց հոգեբանությունը ենթագիտակցաբար առաջնորդվում է թակարդի անվճար պանրի բանաձևի վախերով, բայց գոնե փորձեք մի փոքր վերլուծել առաջարկը։
Շողիկը մինչ այսօր էլ պատրաստ է օգտակար լինել մեր պետությանը, նույնիսկ անձնական նամակներով դիմում է մարդկանց, բայց ոչ մի պատասխան։
Դե ի՛նչ, դուք գիտեք պարոնայք և տիկնայք։ Կգա ժամանակ, կսկսեք նման մասնագետների բյուջեի հաշվին դրսերից բերել և մեծ գումարներ վճարել։

Եվս մեկ անգամ կոչ եմ անում ուշադրություն դարձնել։

Արման Դավթյան 

 

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *