Սերժ Սարգսյանին հորդորում եմ իր ,այսպես ասած, անկեղծ զրույցը ՀՀ քաղաքացիների հետ ունենա բաց նամակի տեսքով: Ես չեմ կարծում, որ նա կարող է ուղիղ նայել ՀՀ քաղաքացիների աչքերի մեջ և անկեղծ ասել նրանց, որ ինքը 10 տարի շարունակ բոլոր ընտրություններում գողացել և կեղծել է նրանց քվեն, 100 հազարավորների պանդուխտ է դարձրել, 100 հազարավորների ունեզրկել և հարստահարել: Չափազանց բարդ կլինի նայել սեփական ժողովրդի աչքերի մեջ և ասել նրանց, որ ես ձեզ տարիներ շարունակ թալանել եմ սիրելի ժողովուրդ և ոչ միայն ես այլև իմ ընտանիքը, իմ յուրայինները ու իմ հարազատները, այո մենք բոլորս թալանել և կերել ենք ձեր երեխաների և թոռների, հարազատների և բարեկամների գումարները: Մենք 10 տարվա ընթացքում ՀՀ-ում ստեղծել ենք իրականությանը զուգահեռ մի նոր ,այսպես ասած մեր իրականությունը, որտեղ մեր իսկ ստեղծած ֆեոդալները պետք է ձեր հաշվին հարստանային և հարստացնեին մեզ: Ես մեր այդ նոր իրողությունից կտրված իրականության մեջ ստեղծել էի մարդկային կերպարանքով գազաններ, որպեսզի նրանք հարստահարեին, թալանեին, գողանային զինվորի հացը, արժեզրկեին ամեն բան ,որը արժեքավոր էր ձեր համար սիրելի ժողովուրդ: Իմ ստեղծած գազանները երբեմն մուտացիաների էին ենթարկվում և սկսում էին գերազանցել միմիանց իրենց ապօրինություններով և ստորություններով: Ես կարծում եմ , որ այսօր երբ նա արդեն չունի իշխանություն կդժվարանա նայի ՀՀ քաղաքացիների աչքերին ու ասի, որ ես ամեն 5 տարին մեկ, այս գազաններին գործի դնելով, գողանում էի ձեր քվեն և դառնում ձեր թագավորը: Դե իհարկե ընդհանուր կերակրաամանից ուտելիքի մի մասը կերակրում էի իմ հավատարիմ գազաններին: Սիրելի ժողովուրդ ես և իմ գազանները մեր ստեղծած իրականության մեջ չէինք պատկերացնում, անհեր մեծացող հայ մանուկի ապրումները, սովից քունը կորցրած երեխայի սնունդի տեսիլքները, որդեկորույս մայրերի ապրումները, երբ նրանց քաշ էին տալիս իմ նստավայրի մոտից դեպի դիմացի մայթ, որպեսզի ես չանհանգստանամ: Երբ մենք քաղաքական այլախոհներին միայն իրենց կարծիքը ասելու համար բանտերն էինք լցնում, մենք չէինք պատկերացնում ,որ դա այդքան դաժան բան է, իսկ այժմ ,երբ մենք այդ նույն բանտերի ճանապարհին ենք սկսում ենք պատկերացնել մեր ստորության և ապօրինությունների ,կեղծիքի և գարշելիությունների չափը: Ախր նա ինչպես հիմա կանգնի ու ասի,Սիրելի ժողովուրդ երբ դուք 2008թ.-ին դուրս էիք եկել փողոցներ և արդարություն և ազատություն էիք պահանջում մենք դա ընկալեցինք , որպես մեր իրականությանը սպառնացող գործողություններ և սկսեցինք գնդակահարել ձեզ Երևանի փողոցներում: Նա այդքան համարձակություն չունի ,որ ասի Ժողովուրդ ջան ես իմ ղեկավարած 10 տարիների ընթացքում գնել եմ կամ փչացրել բոլոր նրանց ում դուք վստահել եք , ում հետ դուք հույս եք կապել կամ ովքեր ձեր անունից սկսել են խոսել: Բայց կային մարդիկ ,որոնց ես այդպես էլ չկարողացա ոչ գնել,ոչ էլ կոտրել: 2018թ.-ին երբ Նիկոլ Փաշինյանը սկսեց իմ վերարտադրման դեմ քայլարշավը , երբ նա Գյումրից քայլեց մինչև Երևան և դուք կանգնեցիք նրա կողքին, երբ դուք 100 հազարներով դուրս եկաք փողոցներ, ես մի պահ փորձեցի իմ հավատարիմ գազաններին նորից գործի դնել ձեր դեմ, բայց այս անգամ դուք չհանդուրժեցիք տարիներ շարունակ ձեզ կողոպտած և հարստահարած իմ գազաններին: ԵՎ ես հասկացա, որ վերջացավ այն պիղծ իրականությունը, որը ես և իմ յուրայինները ստեղծել էինք մեր համար նրան փոխարինելու եկավ Նոր Հայաստանը: Ես ձեր ճնշման արդյունքում տվեցի հրաժարական և արտաբերեցի իմ վերջին նախադասությունը <<Նիկոլը ճիշտ էր ես սխալվեցի>>: Ահա թե ինչ է ուզոմ ասել Սերժ Սարգսյանը հայ ժողովրդին, բայց արդեն 1.5 տարի է չի համարձակվում…