Այսօր Ախալքալաքի ամենատարեց բնակիչ, Հայրենական մեծ պատերազմի վետերան Սամսոն Հովհաննիսյանը դարձավ 105 տարեկան:

Սամսոն Հովհաննիսյանը ծնվել է 1914 թ. Սեպտեմբերի 12-ին, Ախալքալաքի շրջանի Մեծ Սամսար գյուղում: Նա մասնագիտությամբ պատմաբան է, մասնակցել է Ֆինլանդիայի և ԽՍՀՄ-ի միջև պատերազմներին, ապա Երկրորդ համաշխարհային պատերազմին: Խիզախության և արիության համար նա ստացել է տարբեր շքանշաններ և մեդալներ: Նա խորհրդային իշխանության օրոք զբաղեցրել է տարբեր բարձրաստիճան պաշտոններ:

"Samsonich6"

"samson1"

Սամսոն Հովհաննիսյանի կյանքի երկար ճանապարհին ամեն ինչ եղել է՝ ուրախություն և տխրություն, հպարտություն և հիասթափություն … Իր տարիքին Սամսոն Վարդանիչը (ինչպես իրեն անվանում են բոլոր ծանոթները) տանը չի նստում, քայլում է, գնումներ կատարում ինքն իր համար, չնայած նա սկսել է վատ լսել, բայց չի հանձնվում ծուլությանը:

Սամսոն Հովհաննիսյանն ունի երեք որդի, բայց գերադասում է ապրել առանձին, ոչ մեկից կախվածություն մեջ չլինել:

"samson2"

Ավագ որդին և նրա ընտանիքը ապրում են Ռուսաստանում, միջնեկը ապրում է իր կողքին: Կրտսեր որդին ապրում էր Ամերիկայում, բայց այժմ նա ողջ չէ: Սամսոն Վարդանիչի համար ընտանիքը միշտ առաջին տեղում է եղել: Նա շատ էր սիրում իր կնոջը՝ Փառանձեմին, և մինչ այժմ նրա մասին խոսում է սիրով և քնքշությամբ:

"DSC_5495"

Սամսոն Հովհաննիսյանը կարող է ժամերով խոսել կնոջ և պատերազմի մասին:

Հարցին, թե գո՞հ է իր երկարակեցությունից, նա պատասխանում է.

«Ոչ, մենակ ապրելը շատ դժվար է, կնոջս մահից հետո ինձ համար շատ դժվար է ապրել»: