Երևանի կենդանաբանական այգու դիմաց ներկա և նախկին աշխատակիցները բողոքի ակցիայի են դուրս եկել: Նրանք կրկին պահանջում են տնօրեն Ռուբեն Խաչատրյանի հրաժարականը:
Նրանց խոսքով ՝Ռուբեն Խաչատրյանը այգին տանում է կործանման,նա մասնագետ չէ, կենդանիներից ու այգուց ոչինչ չի հասկանում, իսկ քաղաքապետարանը խնդրին միակողմանի է նայում և միայն տնօրենին լսում:
«Նա, չլինելով մասնագետ, մինչև անգամ մասնագետների հետ էլ չի կարողանում աշխատել: Երկար տարիների փորձ ունեցող աշխատակիցներին դուրս հանեց աշխատանքից, ովքեր առկա խնդիրների մասին բարձրաձայնեցին»,- ասաց աշխատակիցներից մեկը:
Նշենք, որ Կենդանաբանական այգու տնօրենը մտադիր չէ հրաժարական տալ: