Armday.am-ի «Եթե և ոչ միայն» բլից հարցերին պատասխանում է ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
-Երբ առավոտյան բացեցիք աչքերը:
- Աստծուն փառք տվեցի, որ լույսը բացվել է ինձ համար:
-Օրն սկսեցիք...
-Մի գավաթ սուրճով, մամուլին ծանոթացա ու անցա աշխատանքի:
-Սո՞ւրճ, թե՞ թեյ...
-Ե՛վ սուրճ, և՛ թեյ:
-Քաղաքականությունը....
-Իմ հիմնական մասնագիտությունն է:
-Հայաստանն այսօր....
-Միշտ իմ գերագույն արժեքն է:
- Հայրենիքը...
-Հայաստանն է:
-Երազում եք
-Ապրել ազգային քրիստոնեական և վերջնականապես հաղթանակած միացյալ Հայաստանում:
-Վախենում եք...
-Աստծուց:
- Կինը...
-Տղամարդու շարժիչ ուժն է:
- Աշխատասիրությամբ...
-Կարելի է հասնել շատ բաների:
- Ոստիկանը...
-Ոստիկանը մեր անդորրը պահպանողն է, որը կարիք ունի ավելի հոգատար վերաբերմունքի հասարակության կողմից:
- Սերը....
-Աստված է:
- Իր, որը միշտ Ձեզ հետ է....
-Խաչը ամուսնական մատանին:
- Ինչի՞ մասին երբեք չեք բարձրաձայնի...
-Իմ անձնականի:
- Արտահայտություն, որն անում եք շատ հաճախ...
Մարդկանց հետ վարվիր այնպես, ինչպես կուզենաս, որ նրանք վարվեն քո հետ:
- Մի բան, որ երբեք չեք անի...
-Երբեք չեմ ասում ՝երբեք
- Ձեր ամենատարօրինակ սովորությունը...
-Հենց բարձրաձայնեմ այլևս տարօրինակ չի լինի
- Թեմա, որի շուրջ անդադար կխոսեք...
-Ոչ մի բանի մասին անդադար պետք չէ խոսել,միապաղաղություն է բերում:
- Մարդ, ով գիտի Ձեր բոլոր գաղտնիքները....
-Միայն Աստված:
- Գեղեցիկը Ձեզ համար...
Գեղեցիկը հենց կյանքն է, ինչքան էլ խնդիրներ լինեն:
- Ու՞մ եք դիմում, երբ հուսահատ եք....
-Աստծուն:
- Կյանքում երբեք չեք ների...
-Երբեք բառը չեմ սիրում
- Ձեր ամենամեծ հիասթափությունը...
Հիասթափություններիս մասին լռում եմ:
- Մի բան, որի համար շատ եք ափսոսել:
-Ոչնչի համար չեմ ափսոսում:
- Երբ բարկացած եք...
-Րոպեներ անց անցնում է, հիշաչար չեմ:
- Ձեր կյանքի ամենամեծ ձեռքբերումը...
-Ընտանիքս , ընկերներս,մասնագիտությունս, իմ գործերը հայրենիքս համար
- Երբեք չեք փորձի...
-Զազրախոսել:
- Աշխարհի լավագույն վայրը Ձեզ համար...
-Ալավերդի քաղաքը:
- Մի բառով բնորոշեք Ձեզ....
-Պետականամետ :
- Երջանկության՝ Ձեր բանաձևը...
-Երբ համերաշխ ես խղճիդ հետ:
-Եթե Սերժ Սարգսյանը հրաժարական չտար…
-Նիկոլ Փաշինյանը վարչապետ չէր դառնա:
-Եթե Հայաստանի ղեկավարը Դուք լինեիք…
-Ես Հայաստանի ղեկավարը չէի լինի:
-Եթե աղջիկները ծառայեն բանակում:
-Կինն ավելի մեծ առաքելություն ունի. հայրենիքի զինվոր դաստիարակելը
-Եթե Հայաստանում լրագրողներ չլինեին...
-Տխուր կլիներ, Նիկոլ Փաշինյանը վարչապետ չէր դառնա:
-Եթե իմանաք, որ Ձեր կյանքի վերջին օրն եք ապրում…
-Կյանքն այդ օրով չի վերջանում, այն նախապատրաստում է Տիրոջ հետ հանդիպման, դրա համար պետք է հասցնել ապաշխարհել:
- Այս պահին կուզենայիք...
-Շարունակել հետաքրքիր հարցազրույցը Ձեզ հետ:
- Եվ վերջում...
-Վերջ չկա, այն հարաբերական է: