Armday.am-ի « Եթե և ոչ միայն» բլից հարցերին պատասխանում է ԼՀԿ խմբակցության քարտուղար, պատգամավոր Գևորգ Գորգիսյանը:
-Օրն սկսեցիք...
-Զարթուցիչի ձայնով
-Երբ առավոտյան բացեցիք աչքերը
-Հասկացա,որ երկուշաբթի է
-Սո՞ւրճ, թե՞ թեյ...
-Սկզբում թեյ, հետո սուրճ
-Քաղաքականությունը....
-Ամեն մարդու բան չէ։
-Հայաստանն այսօր....
-Կարևոր ճամփաբաժանին է, կարևորը՝ ճիշտ ուղով գնանք
- Հայրենիքը...
-Հայաստանի Հանրապետությունն է
-Երազում եք....
-Կառուցել վաղվա լուսավոր Հայաստանը
-Վախենում եք...
-Ֆոբիաներ չունեմ
- Կինը/տղամարդը....
-Իրավահավասար են
- Աշխատասիրությամբ...
-Կարելի է հասնել ամեն ինչի
- Ոստիկանը...
-Բանը․․․․
- Սերը....
-Ամեն ինչի շարժիչ ուժն է
- Իր, որը միշտ Ձեզ հետ է
-Հեռախոս
- Ինչի՞ մասին երբեք չեք բարձրաձայնի
-Անձնական խնդիրների
-Արտահայտություն, որն անում եք շատ հաճախ
-Թեթև տար
- Մի բան, որ երբեք չեք անի
-Քծնվել։
-Ձեր ամենատարօրինակ սովորությունը
-Ներել բոլորին
- Թեմա, որի շուրջ անդադար կխոսեք
-Երկրի լուսավոր ապագայի մասին
- Մարդ, ով գիտի Ձեր բոլոր գաղտնիքները
-Կինս
-Գեղեցիկը Ձեզ համար...
-Բնական է
- Ու՞մ եք դիմում, երբ հուսահատ եք
-Ես հուսահատ չեմ լինում
- Կյանքում երբեք չեք ների...
-Դավաճանությունը
-Ձեր ամենամեծ հիասթափությունը...
-Բարձրագույն կրթական համակարգը
- Մի բան, որի համար շատ եք ափսոսել
-Երբեք չեմ ափսոսում
- Երբ բարկացած եք...
-Ավելի լավ է կողքիս մարդ չլինի
- Ձեր կյանքի ամենամեծ ձեռքբերումը...
-Ընտանիքս
- Երբեք չեք փորձի...
-Թմրանյութեր
- Աշխարհի լավագույն վայրը Ձեզ համար...
-Հայաստանի սարերը
- Մի բառով բնորոշեք Ձեզ
-Լավատես
- Երջանկության՝ Ձեր բանաձևը...
-Միշտ նայել առաջ
-Եթե Սերժ Սարգսյանը հրաժարական չտար…
-Կշաուրնակեինք լինել ամենաթեժ ընդիմությունը
-Եթե Հայաստանի ղեկավարը Դուք լինեիք…
-Կկառավարեի խելքով
-Եթե աղջիկները ծառայեն բանակում
-Կողջունեմ այդ ընտրությունը
-Եթե Հայաստանում լրագրողներ չլինեին
-ժողովրդավարություն չէր լինի
-Եթե իմանաք, որ Ձեր կյանքի վերջին օրն եք ապրում…
-Կանցկացնեի ընտանիքիս հետ
-Այս պահին կուզենայիք...
-Սառը ձմերուկ
-Եվ վերջում...
Ամենինչ լավ է լինելու․․․․ Մենք այդ ուղղությամբ աշխատում ենք։
Կարինե Գևորգյան