Հասարակական, քաղաքական շրջանակներում, լրատվամիջոցներում եւ հատկապես սոցիալական ցանցերում ակտիվորեն քննարկվում է երեկ Ազգային Ժողովում տեղի ունեցածը։ Հիշեցնենք, որ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի» մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ տեղի ունեցավ ՄԱԿ-ի մարդու իրավունքների համընդհանուր պարբերական դիտարկման վերաբերյալ քննարկում, որին մասնակցում էին Կառավարության, ԱԺ-ի, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, տեղական քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ։
Քննարկման ընթացքում ելույթով հանդես եկավ տրանսգենդեր Լիլիթ Մարտիրոսյանը։ Հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանին զայրացրել էր տղայից աղջկա վերածված Լիլիթի ելույթը, այն պատճառով, որ վերջինիս հայտարարությունը օրակարգի հետ կապ չուներ։
Մինչ այսօր հասարակությունը ակտիվորեն քննարկում է տեղի ունեցածը։
Ներկայացնում ենք Լիլիթ Մարտիրոսյանի ֆեյսբուքյան լուսանկարները։ Ի դեպ վերջինիս էջում եւս ակտիվորեն քննարկվում է ԱԺ ելույթն ու հասարակական արձագանքը։