Մարտի 31-ին Prime Hall- ռեստորանային համալիրը սեր էր շնչում. 250 սիրահարված զույգ մեկ հարկի տակ վայելեց շքեղ երեկո և իհարկե ստացավ հարսանեկան ծառայություննների փաթեթներ:
Լեդի ֆուրշեթ ընկերությունն իր յոթամյակի առթիվ կազմակերպել էր մրցույթ և միջոցառում բոլոր նրանց համար, ովքեր պատրաստվում են ամուսնանալ այս տարի:
Մրցույթին մասնակցում էին այս տարի ամուսնանալ պատրաստվող 250 զույգ: Նրանցից մեկը վիճականության միջոցով ստացավ գլխավոր մրցանակը ՝ 4.000.000 դրամի հարսանեկան ծառայություններ, իսկ մյուս մասնակիցները միջոցառման գործընկերների կողմից կրկին վիճականհանության միջոցով ստացան բազմաթիվ անակնկալ նվերներ:
Armday.am-ի հետ զրույցում հաղթող զույգը Լիլիթը և Էդգարը անկեղծացան ասելով, որ պատրաստվում էին լքել սրահը, քանի որ հույսը կորցրել էին, որ իրենք կարող են հաղթել մրցույթում:
«Մեկ ու կես տարի հանդիպում ենք, որոշեցինք ամուսնանալ, հարսանիքի օրը օգոստոսի չորսին է: Պատահաբար ինստագրամում տեսա հայտարարությունը մրցույթի մասին և մեր լուսանկարները ուղարկեցինք էլ. հասցեին: Չէինք հավատում, որ կարող ենք հաղթել, քանի որ մինչ այս բոլոր նմանատիպ փորձերը ձախողվել էին: Հաղթանակից տաս րոպե առաջ ուզում էինք տուն գնալ, վստահ էինք, որ չենք հաղթի»,-ասաց երջանիկ հարսիկը՝ Լիլիթը:
Երեկոն իրենց կատարումներով տոնական դարձրին սիրված երգիչ-երգչուհիներ.Իրինա Հարությունյան, Գևորգ Սիրեկանյան, Գևորգ Բարսամյան, Նարեկ Բավեյան, Գայա Արզումանյան, Մագա, Ջուս և այք: Միջոցառումը յուրահատուկ ոճով վարեցին ճանաչված շոումեն Սամվել Գրիգորյանն ու Մաշա Մաթվեևան:
«Լեդի Ֆուրշեթ»ընկերության հիմնադիր Արմեն Խլղաթյանը մեզ հետ զրույցում նշեց, որ չնայած շուկան ողողված է նմանատիպ ծառայություններով, սակայն դա իրենց չի վախեցնում, հակառակը՝ դրդում է նոր մտքեր իրականացնել,օրիգինալ լինել:
««Լեդի Ֆուրշեթ » ընկերությունը հիմնադրել եմ 2012 թ: Այն ժամանակ, երբ դեռ ոլորտը լճացած չէր:Ակնկալիքներս արդարացան, քանի որ ճիշտ ժամանակին սկսեցինք աշխատել և մեր մուտքը ֆուրշեթային շուկա եղավ նորամուծություններով՝ Լեդի ֆուրշեթներ, շարժական սեղաններով աղջիկներ, հեղինակային սպասք՝ ամեն ինչ մեկ ձեռքում և ոճ, որը ամենակարևորն է: Տարիների ընթացքում ընդլայնվեցինք և ֆուրշեթին լրացրեց ծաղկային ձևավորման ծառայությունը, իսկ այօսր արդեն հարսանիքի և միջոցառման ամբողջական կազմակերպումը: Այս նախագիծը՝ «Պատրաստվում եմ ամուսնանալ», ադեն 3-րդ անգամ ենք անում: Ուզում եմ շնորհակալությում հայտնել երեկոյի բոլոր գործընկերերին՝այդ թվում ձեր կայքին՝ Armday.am-ին, պարտաճանաչ ներկա գտնվելու և պրոֆեսիոնալ աշխատանքի համար,-ասաց Ա.Խլղաթյանը:
Armday.am-ը շնորհավորում է հաղթող զույգին և ողջ մասնակիցներին մաղթում հարատև սեր և երջանկություն:
Միջոցառման լուսանկարները՝ այստեղ:
Կարինե Գևորգյան