Հեծանվասպորտի Հայաստանի հավաքականը ուսումնամարզական հավաք կանցկացնի Երևանում:
Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեց հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյոզալյանը, ուսումնամարզական հավաքը կանցկացվի Երևանի «Օլիմպավանում», կմասնակցեն 3 հեծանվորդներ` Էդգար Ստեփանյանը, Ջանիկ Գրիգորյանը և Վազգեն Մարգարյանը:
«Հիմնականում նախապատրաստվում ենք Եվրոպական խաղերին, որին կմասնակցի միայն Էդգար Ստեփանյանը: Սակայն սա հիմնական հավաքը չէ, կունենանք ևս մեկ հավաք արդեն բուն խաղերից առաջ»,-ասաց Գյոզալյանը:
Մինչ Եվրոպական խաղերը, Էդգար Ստեփանյանը կմասնակցի նաև երկու միջազգային մրցաշարերի:
Ուսումնամարզական հավաքը մեկնարկում է ապրիլի 1-ին: