Շատ հաճախ ավելորդ քաշը լուրջ խնդիր է դառնում կանանց համար: Շրջապատի ծաղրական հայացքները, սիրած տղամարդու դժգոհությունը ստիպում են կնոջն իրեն անվստահ ու ոչ ցանկալի զգալ:
Նման իրավիճակը ծանոթ է 34-ամյա Բեթսի Այալային, որն, ի տարբերություն շատերի, չի կոտրվել ու սեփական մարմինը փոխելու վճռական որոշում է կայացրել:
Ինչպես նշում է AdMe.Ru-ն, 2013թ. Հյուսթոնի բնակչուհին մայրացել է, ինչի հետևանքով խիստ գիրացել է ու հասել 119 կգ քաշի: Հետծննդաբերական ընկճախտն ու մշտական հոգնածությունն ավելի են դրդել Բեթսիին մխիթարանք գտնել սննդի մեջ:
Սակայն ամերիկուհու կյանքում բեկումնային պահ է եղել ծննդաբերությունից 6 ամիս անց, երբ նա բացահայտել է, որ ամուսինն իրեն դավաճանում է գործընկերուհու հետ:
«Ես նրա ֆեյսբուքյան էջում սիրուհու հետ նամակագրությունից մի քանի բան կարդացի՝ ինչպես էր նա ինձ գեր կով անվանում ու նմանատիպ բաներ ասում: Ես ինձ ամբողջովին ոչնչացված էի զգում»,-վերհիշել է կինը:
Սակայն հուսալքվելու ու հանձնվելու փոխարեն, Բեթսին որոշել է արմատապես փոխել իր կյանքը: Նա բաժանվել է ամուսնուց ու սկսել ակտիվորեն զբաղվել իր կազմվածքով:
Պարերի, մարզումների և ճիշտ սննդակարգի շնորհիվ Բեթսիին հաջողվել է 46 կգ-ով նիհարել: Այժմ նա բարեկազմ, գրավիչ կին է, որը չի պատրաստվում սահմանափակվել ձեռք բերածով:
Ի դեպ, Բեթսին համարում է, որ ամուսնու դավաճանությունն օգնել է իրեն կյանքը դեպի լավը փոխել: