Ադրբեջանի հավաքականի ֆուտբոլիստ Ռամիլ Շեյդաևը խոստովանել է, որ ցանկանում է կրկնել Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի ճանապարհը:
«Իհարկե, սակայն ոչ «Մանչեսթերով»: Ավելի լավ կլինի միանգամից հայտնվել «Արսենալում»»,-ասել է ադրբեջանցին:
Ադրբեջանի հավաքականի հարձակվողը նաև նշել է, որ իրեն մանկուց է դուր գալիս զինագործների խաղը: