Խառը մենամարտից հայտնի իռլանդացի մարզիկ Կոնոր Մակգրեգորը հայտարարել է, որ ավարտում է կարիերան:
Այս մասին մարզիկը գրել է «Թվիթերի» իր միկրոբլոգում: «Որոշում եմ կայացրել ավարտել մարզական կարիերաս: Հաջողություն եմ մաղթում գործընկերներիս առաջիկա մենամարտերում: Միանում եմ թոշակի անցած ընկերներիս»,-գրել է Մակգրեգորը:
Մակգրեգորը UFC ամենահայտնի մարզիկներից է: Նա անցկացրել է 25 խառը մենամարտեր, որոնցից 21-ում հաղթանակ է տարել և կրել է 4 պարտություն: Իռլանդացին իր առաջին տիտղոսը նվաճել է 2015 թվականին: