Ի՞նչ կանեիք դուք, եթե ամուսնանալիս լինեիք, բայց ոչ մի ընկերուհի չունենայիք... 24-ամյա Ռեբեկան Բրազիլիայից գտել է ելքը։
Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ուսանողուհին որոշել է նախահարսանեկան ֆոտոշարք իրականացնել՝ իր տղա ընկերների մասնակցությամբ։
«Հարսանիքից մեկ շաբաթ առաջ դիտում էի հարսնացուների նախահարսանեկան ֆոտոշարքերն իրենց ընկերուհիների մասնակցությամբ, եւ տխրեցի՝ հասկանալով, որ երբեք նման լուսանկարներ չեմ ունենա»,-ասել է աղջիկը Bored Panda-ին։
Բայց նա ունի շատ լավ ընկերներ, որոնք առաջարկել են Ռեբեկային միասին իրականացնել նրա երազած ֆոտոշարքը, եւ, ահա, թե ինչ է ստացվել արդյունքում։