Այսօր՝ մարտի 18-ին շղաթայական ավտովթար է տեղի ունեցել Ավանի կամրջի վրա: Իրար են բախվել ինը ավտոմեքենա:
Armday.am-ի լրագրողը հայտնում է, որ վթարի հետևանքով, բարեբախտաբար,զոհեր չկան,երկու հոգի տեղափոխվել է հիվանդանոց: Տեղում են իրավապահ մարմինները:
Շթղայական ավտովթարի պատճառով խցանում է առաջացել և մի քանի ժամ Նորքի 4-րդ զանգվածից դեպի կամուրջ տանող հատվածում տեղաշարժվելել հնարավոր չի եղել:
Վթարի պատճառը, հավանաբար, եղել է կամրջի վրայի մերկասառույցը։