Երգչուհի Լիլուն անկեղծացել է. ես ինձ նեղություն եմ տվել, բայց չեմ արել այն, ինչ չեմ ցանկանում. զրպարտողները դատարանում պատասխան կտան (լուսանկարներ)


Երգչուհի Լիլուն անկեղծացել է. ես ինձ նեղություն եմ տվել, բայց չեմ արել այն, ինչ չեմ ցանկանում. զրպարտողները դատարանում պատասխան կտան (լուսանկարներ)
Մարտ 16 13:00 2019

Օրեր առաջ  մամուլում տարածված լուրը, թե Լիլիթ Ղուկասյանը՝ Լիլուն, բերման է ենթարկվել  ԱՄՆ-ում մարիխուանայի աճեցման կետից,հունից հանել է երգչուհուն, ով իրենց զրպարտելու համար պատրաստվում է դատի տալ նյութի հեղինակներին:

Պարզելու համար, թե ինչ է կատարվել իրականում, ովքեր են  նրան զրպարտողներն ու  ինչով է զբաղվում երգչուհին ԱՄՆ-ում  Armday.am  զրուցել է Լիլուի հետ, ով մանրամասն ներկայացրել է իրավիճակը:

-Ի՞նչ է տեղի ունեցել, որտեղի՞ց  է այս աղմուկը բարձրացել:

-Լուրը հրապարակելուց հետո  վաղ առավոտվանից ստանում էի բազում նամակներ,զանգեր այն մասին, որ  losarmnews.com կայք գրել էր, որ ինձ բերման են ենթարկել մարիխուանայի աճեցման կետից, որից հետո ինձ համար գրավ են վճարել, որպեսզի ոստիկանները բաց թողնեն:

-Բայց ինչո՞ւ են հենց թմրանյութի հետ կապել լուրը:

-Նույն կայքը նաև նշում է, որ ԱՄՆ-ում բնակվող շատ արտիստներ զբաղվում են դրանով: Սա իրականություն է, շատերն են զբաղվում այս գործով, բայց ես նրանց չեմ մեղադրում, դա նրանց անձնական որոշումն է: Հավանաբար, դա է եղել պատճառը:

-Իսկ Դուք նման գործով զբաղվե՞լ եք երբևէ:

-Երբ ես նոր էի եկել ԱՄՆ, ինձ էլ առաջարկեցին զբաղվել այս գործով, բայց ես հրաժարվել եմ: Ենթադրենք աշխատել եմ, ինչպե՞ս ստացվեց, որ նրանք, ովքեր վառ օրինակներն են, նրանց անունները որևէ տեղ չի նշվել, որոշեցին, որ հենց  իմ անունը պիտի շոշափվի այդ հարցով:

-Ինչպե՞ս արձագանքեցիք այդ լուրերին, առաջինն ի՞նչ անցավ Ձեր մտքով:

-Ես միանգամից  դիմեցի Կալիֆորնիայի դատարան և վերցրի փասթաթուղթ այն մասին, որ երբեք որևէ օրենք չեմ խախտել ԱՄՆ-ում և երբեք խնդիրներ չեմ ունեցել իրավապահների հետ: Այժմ իրավաբանական փորձառու խումբն զբաղված է նրանց պատասխանատվության ենթարկելու գործով:

-Ինչո՞ւ որոշեցիք  պատասխանատվության ենթարկել լուրը տարածողին, եթե Հայաստանում լինեիք, կրկին նույն կերպ կվարվեի՞ք:

-Կայքը ստել է, վիրավորել իմ անձն ու արժանապատվությունը, հոգեբանական, առողջական ու ֆինանսական, բիզնես վնաս հասցրել ինձ, և այդ ամենի համար պետք է պատասխան տան օրենքի առաջ: Չնայած կայքի պատասխանատուն ասում, է թե ինքը տեղյակ չէ, բայց բոլորս էլ գիտենք, թե ոնց է կազմակերպվում այդ ամենը:

-Նյութն այլևս չկա կայքում, հնարավո՞ր է հրաժարվեք պատասխանատվության ենթարկելու մտքից:

-Ոչ: Կայքը հեռացրել է, սակայն այլ կայքեր հասցրել են տարածել նյութը: Բացի այդ, նա մայրիկիս հետ խոսել է , և ասել, որ հերքում կհրապարակի, սակայն մինչև այժմ նման նյութ չկա: Խաբելու համար ևս կպատժվի:  Ես ամեն ինչ անելու եմ, որ իրենք նախատեսվածից տաս անգամ շատ  պատասխան տան:

-Ինչ-որ կասկածներ ունե՞ք, թե ովքեր կարող են նման լուրի հեղինակ դառնալ:

-Ես չեմ կարող անուններ նշել: Նա, ով արել է դա, միտումնավոր ցանկացել է արատավորել իմ անունն ու գործունեությունը:

-Որևէ կոնֆլիկտ կամ խնդիր ունեցե՞լ  եք Ձեզ զրպարտող կայքի խմբագրության կամ ղեկավարության հետ:

 Ի դեպ՝ նույն կայքի պատասխանատուն բոլորի մոտ ասել է, թե ինքը կարող է այնպես անել, որ ես երգեմ կամ չերգեմ, բայց ես այդ մարդու հետ որևէ խնդիր չունեմ, չեմ ունեցել: Անհասկանալի պատճառով նա իմ մասին միշտ  վատն է խոսում: Ուզում եմ նշել, որ ես ամուր իմ ոտքերի վրա կանգանած եմ,  և շարունակելու եմ իմ գործունեությունը և բոլոր նրանք, ովքեր միավորվել են , ու փորձում են ինձ ասպարեզից հանել, ասեմ ՝ դա նրանց չի հաջողվի:

-Այսինքն, կարելի է ենթադրել, որ գործընկերների  նախանձն եք շարժել:

-Նախանձ,կա հավանաբար,  քանի որ ավելի վաղ ԱՄՆ տեղափոխվածներն ամեն ինչ ավելի  դժվարությամբ է տրվել,իսկ ես երկու տարում  վեց-յոթ երգ ունեցա,այժմ էլ դուետ եմ ներկայացնելու և դա, կարծես թե, որոշ մարդկանց դուր չի գալիս:

-Քանի՞ տարի եք գտնվում ԱՄՆ-ում, ինչո՞վ եք զբաղվում:

-Գրեթե երեք տարի է ԱՄՆ-ում եմ,զբաղվում եմ իմ գործունեությամբ՝ երգում եմ: Սկբնական շրջանում շատ դժվար էր, քանի որ համայնքներ կային, որ  չգիտեին ինձ, բայց հիմա, փառք Աստծո, ես  մասնակցում եմ միջոցառումներին, զբաղվում եմ իմ սիրած գործով:

-ԱՄՆ-ում հարազատներ ունեք, թե միայնակ եք սկսել ամեն բան:

-Ես այստեղ մայր ունեմ, իմ հարազատներն այստեղ  են և ինձ համար, քիչ թե, շատ, հեշտ է եղել, ես ինձ  մի փոքր նեղություն եմ տվել, սակայն չեմ արել այն ինչը չեմ ցանկացել:

-Հայաստան վերադառնալու մտադրություն ունե՞ք:

-Հայաստան անպայման պիտի վերադառնամ: Ես գրեթե քսան տարի չէի տեսել մայրիկիս: Հայաստանում, կարելի է ասել ոչ-ոք չունեմ, բայց միանշանակ վերադառնալու եմ :

-Ի՞նչ հարաբերությունների մեջ եք գործընկերներիդ հետ:

-Գործընկերներիս հետ նորմալ հարաբերությունների մեջ եմ:  Ես արդեն վաղուց շատ մոտ  չեմ թողնում մարդկանց, նորմալ շփումներ են:

-Որտե՞ղ է ավելի հեշտ կայանալ, աշխատել, Հայաստանու՞մ, թե՞ ԱՄՆ-ում:

- Ես արդեն տասնյոթ տարի է՝ երգում եմ, և արդեն, քիչ թե շատ, կայացած եմ եկել այստեղ: Սակայն նրանք, ովքեր այստեղ են ապրել և ստեղծագործել, նրանց համար ավելի հեշտ է եղել, բայց ես շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր գրկաբաց ընդունել են ինձ:

Կարինե Գևորգյան