Դանիայի Սուպերլիգայի 25-րդ տուրում «Հոբրոն», որտեղ հանդես է գալիս 23-ամյա հայ կիսապաշտպան Էդգար Բաբայանը, սեփական հարկի տակ ընդունել է «Միդտյուլանդին» և 1:2 հաշվով պարտություն է կրել:
Տանտերերի կազմում միակ գնդակը հեղինակել է հենց Բաբայանը` խաղի 51-րդ րոպեին հավասարեցնելով հաշիվը: Էդգար Բաբայանը խաղացել է առանց փոխարինման:
Հատկանշական է, որ Բաբայանը խփել է իր երկրորդ գոլը Դանիայի ընթացիկ առաջնությունում անցկացրած 14 խաղում: Առաջին գոլը հայ ֆուտբոլիստը հեղինակել էր դեռ անցած տարվա օգոստոսին:
25 տուրից հետո «Հոբրոն» Սուպերլիգայի մրցաշարային աղյուսակի նախավերջին` 13-րդ հորիզոնականն է զբաղեցնում` իր ակտիվում ունենալով 21 միավոր:
Հիշեցնենք` Էդգար Բաբայանը հրավիրվել է Հայաստանի Ազգային հավաքական` նախապատրաստվելու Եվրո-2020-ի ընտրական փուլի` Բոսնիա և Հերցեգովինայի և Ֆինլանդիայի հավաքականների հետ խաղերին, որոնք կկայանան մարտի 23-ին և 26-ին համապատասխանաբար: