Հայ ձյուդոիստը մեդալ է նվաճել Թուրքիայում


Հայ ձյուդոիստը մեդալ է նվաճել Թուրքիայում
Մարտ 4 21:39 2019

Արմավիրի մարզադպրոցի սան Ստյոպա Դարբինյանը մեդալ է նվաճել Թուրքիայի Անթալիա քաղաքում անցկացված ձյուդոյի Եվրոպայի գավաթի պատանեկան խաղարկությունում, որին մասնակցել է 495 մարզիկ: Հայաստանն ունեցել է հինգ ներկայացուցիչ։

60 կգ քաշային կարգում, 57 ձյուդոիստների պայքարում Ստյոպա Դարբինյանը տարել է հինգ հաղթանակ, կրել մեկ պարտություն եւ դարձել բրոնզե մեդալակիր, հաղորդում է ՀԱՕԿ լրատվականը: Նա այս մրցաշարում երրորդ տեղ էր գրավել նաեւ անցած տարի։