2018 թվականն իր տեղը զիջեց 2019-ին: Թե ինչպիսին էր նախորդ տարին դասական երգչուհի, «Օպերա Վիվա» նախագծի անդամ Հասմիկ Հարությունյանի համար և ինչպես նա դիմավորեց Նոր տարին ու ինչ ակնկալիքներ ունի 2019 թվականից, ArmDay.am-ը ներկայացնում է հարցազրույցի տեսքով:
-Սիրո՞ւմ եք Ամանորը, և ինչո՞ւ:
-Դեռ մանկուց իմ ամենասիրելի տոնն է: Սիրում եմ ամանօրյա եռ ու զեռը, առատությունն ամենքի օջախներում և բոլորի հույսով լի աչքերը:
-Որտե՞ղ անցկացրիք Ամանորը:
-Այս տարի Ամանորը անցկացրի տանը` ընտանիքիս հետ:
-Ի՞նչ եք անում ժամը 12-ը զարկելուց 10 րոպե առաջ:
-Վերջին 3 տարում պատրաստվել եմ մուտք գործել բեմ:
-Ո՞րն է Նոր տարվա գլխավոր խորհրդանիշը Ձեզ համար:
-Տոնածառը, Ձմեռ պապը և ղողանջող զանգակները, որոնք ջերմացնում են և ավետում Նոր տարվա մոտալուտ գալուստը:
-Ամանորի սեղանի ամենասիրելի ուտեստը:
-Ամանորյա գրեթե բոլոր ուտեստներն էլ սիրում եմ, բայց սիրում եմ ուտել հատկապես սպասի մեջ եփված իշլի քյուֆթան:
-Ամենասիրելի պահը Ամանորի հետ կապված:
-Տոնածառի զարդարելը, որը միշտ ինձ են վստահում:
-Ի՞նչ եք պարտադիր դնում Ձեր սեղանին:
-Թոնրի մեջ եփված աքաղաղ:
-Ամանորի ամենասպասված նվերը:
-Սիրելի մարդկանցից ստացած շնորհավորանքները:
-Ի՞նչ եք տանում Ձեզ հետ Ամանորին որևէ մեկի տւն այցելելիս:
Կդժվարանամ հատուկ նվերներ նշել, քանի որ ինքս շատ չեմ գնում հյուր այդ օրերին, իսկ գնալիս էլ որևէ հուշանվեր եմ տանում:
-Ամանորյա հայկական ավանդույթներից ո՞րն եք ամենաշատը սիրում և որը՝ ամենաքիչը։
-Այնքան էլ չեմ սիրում պարտադրված միմյանց տուն գնալ գալու արարողակարգը, քանի որ հոգնեցնող է: Բայց սիրում եմ սպասված ու սիրելի մարդկանցով ուրախ ու տոնական մթնոլորտում քեֆ անելն ու վայելելը:
-Ձմեռ պապ գոյություն ունի՞
-Ինձ համար միշտ գոյություն ունի, անգամ փողոցում տեսնելիս եմ ակամա ժպտում:
-Վերջին անգամ ձնեմարդ ե՞րբ եք պատրաստել:
-Դպրոցական ժամանակներում:
-2019-ի Ձեր երազանքը:
-Երկիրս տեսնել ավելի ծաղկուն:
-Ո՞ր գույնը կասոցացնեք Ամոնորի հետ։
-Կարմիրը:
-Ամենազավեշտալի իրավիճակը, որում հայտնվել եք Ամանորին:
- Չեմ հիշում նման դեպք:
-Կուզեիք, որ այս պահին…
-Մարդիկ ներեին միմյանց:
-Ի՞նչ էիք ցանկացել 2018-ից և ի՞նչ տվեց այն Ձեզ:
-2018-ը ընդհանուր առմամբ արդարցրեց սպասելիքներս և ինչ ակնկալում էի, մասամբ կատարվեց:
-Կա՞ ինչ-որ բան որի հմար ափսոսում եք:
-Արածների համար ափսոսալ պետք չէ սովորաբար, չարածների համար է պետք ափսոսալ, բայց բնականաբար կան բաներ, որոնց համար ափսոսում ես` պահը ճիշտ չօգտագործելու և ակնթարթը բաց թողնելու համար: Բայց գուցե հենց այդպես էր պետք...
-Ի՞նչ կմաղթեք հայ ազգին գալիք տարվա համար:
-Խաղաղություն, միմիայն խաղաղություն: Գրեթե ամեն դժվարություն հաղթահարելի է, միայն թե ոչ պատերազմ կամ մարդկային կորուստներ: Ուզում եմ երկրում իսկապես տիրի սիրո և համերաշխության մթնոլորտ: